Կիևը հայտնել է Մոսկվայի հետ բանակցությունները վերսկսելու ժամկետները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինան օգոստոսի վերջին կարող է վերսկսել Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրի պայմանների շուրջ բանակցությունները։ Այդ մասին հունիսի 18-ին հայտարարել է ուկրաինական պատվիրակության ղեկավար Արախամիան «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում։

Նրա պարզաբանմամբ, Կիևի դիրքորոշումը բանակցությունների սեղանի շուրջ պետք է փոխվի հենց ամռան վերջին։ Ուկրաինան կխոսի ուժի դիրքերից, ընդգծել է Արախամիան, քանի որ հենց օգոստոսին է հնարավոր ուկրաինացի զինյալների հակահարձակումը։

«Մենք չենք ցանկանում կիսվել մեր ծրագրերով ռուսների հետ, քանի որ նրանք դա կարող են տեսնել բաց աղբյուրներում»,- հավելել է Արախամիան։

Հունիսի 17-ին Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Ուկրաինայում և Դոնբասում իրավիճակը դիվանագիտությամբ կարգավորելու ժամանակը դեռ չի եկել։ Ցանկացած հակամարտություն վաղ թե ուշ ավարտվում է դիվանագիտությամբ, ընդգծել է նա։

Հունիսի 16-ին ռուսական բանակցային խմբի ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցությունների դադարը ողբերգություն է անվանել ուկրաինացի ժողովրդի համար։ Կիևը չի արձագանքել խաղաղ կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին, ասել է նա։




Լրահոս