Ճանապարհը չզիջելու արդյո՞ւնք, թե Փաշինյանին հայհոյելու հետևանք. Ապարանում հնչած կրակոցների հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն` իրավապահները մի խումբ անձանց են հարցաքննում Ապարանում հնչած կրակոցների գործով եւ վերջիններս պատմում են, թե միմյանց ճանապարհը չզիջելու արդյունքում ունեցել են խոսակցություն, որը մի քանի օր շարունակ շոշափվել է ու բանը հասել է կրակոցներին: Մինչդեռ մամուլում տարածված լուրերի համաձայն,  կրակոցները հնչել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայհոյելու համար:

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 19-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացի:

Նշվում է, որ վիճաբանություն է տեղի ունեցել ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատների և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդիների միջև, որի ընթացքում էլ հնչել են կրակոցներ։

Ք.Մ.




Լրահոս