
Երեկ ուշ գիշերին Ապարանում հնչած կրակոցներն ողջ իրավապահ համակարգին խառնել է իրար: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ուշ գիշերին իրավապահ համակարգի առաջին դեմքերին զանգահարել եւ ասել են ներկայանալ գործի եւ իրավիճակը վերահսկողության տակ պահել:
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 19-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացի:
Նշվում է, որ վիճաբանություն է տեղի ունեցել ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատների և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդիների միջև, որի ընթացքում էլ հնչել են կրակոցներ։
Ք.Մ.