Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ապարանի կրակոցներով մեկ անձ ինքնակամ ներկայացել է իրավապահներին եւ հայտնել, որ ինքը վիճաբանության մասնակիցներից մեկն է: Ենթադրվում է, որ նա է կրակողը: Այս պահին նա հարցաքննվում է: Ավելին վիճաբանության մասնակիցներից երրորդի վիճակը ծայրահեղ ծանր է եւ հիմա բժիշկները պաքարում են նրա կյանքի համար:
Հիշեցնենք, որ առավոտյան հայտնի դարձավ, որ վիրավորներից մեկն էլ է մահացել:
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 19-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացի: