ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որքան է ավելացել ՊՆ-ի բյուջեն պատերազմից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության որոշմամբ, ոստիկանության տարեկան բյուջեն ավելացվել է ավելի քան 2 մլրդ դրամով։

Դրա հիմնական մասը` 1 մլրդ 980 մլն դրամը` ոստիկանության ծառայողների աշխատավարձերն ու հավելավճարներն են, 215 մլն 100 հազարը` սննդի ապահովման գումարը։

Որոշումն ընդունվել է առանց զեկուցման ու քննարկման։ Փորձենք հասկանալ, թե արցախյան 44-օրյա պատերազմից հետո ինչ փոփոխության է ենթարկվել ոստիկանության եւ ՊՆ-ի բյուջեն:  2022 թվականի բյուջեով Պաշտպանության նախարարությանը նախատեսվում է հատկացնել 345 միլիարդ 420.8 մլն դրամ:

Ի տարբերություն Պաշտպանության նախարարության՝ Ազգային անվտանգության ծառայության բյուջեն 2022 թվականին ավելացել է 22,85 %-ով՝ կազմելով 42 միլիարդ դրամ:  Հայաստանի ռազմական ծախսերը 2022-ի բյուջեով աճել են մոտ 11 տոկոսով՝ կազմելով ավելի քան 345,4 միլիարդ դրամ։ 2021-ին բյուջեի ծախսերից 312 միլիարդն էր հատկացվել պաշտպանությանը։

ՀՀ զինված ուժերի պահպանման, ռազմական, մարտական տեխնիկայի, տրանսպորտային միջոցների, կապի համակարգի սարքավորումների, զորանոցային և տեխնիկական գույքի, պարենի, հանդերձանքի, վառելիքա-քսուքային նյութերի սահմանված պաշարների մակարդակի, զենքի և զինամթերքի հնարավոր ներհանրապետական գնումների, բանակի մարտունակության և կենսապահովման պահանջների բավարարման համար հատկացվել է այս միջոցներից ավելի քան 340 միլիարդը։

25 տարվա ընթացքում Հայաստանը Պաշտպանության նախարարությանը հատկացրել է շուրջ 7,4 միլիարդ դոլար (սա Հայաստանի ռազմական ծախսերի միակ պաշտոնական ցուցանիշն է):

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս