
Հունիսի 12-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում կողոպուտի վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ մի կին մոտեցել էր բանկոմատից գումար կանխիկացնող մի կնոջ և օգնություն խնդրել, որ կարողանա նույն բանկոմատից օգտվել։ Ապա հրել էր բանկոմատից արդեն իսկ փող կանխիկացրած կնոջը, հափշտակել նրա 20 հազար դրամանոցն ու փախել:
Տուժողից հաղորդում ընդունվեց։ Վաղարշապատի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվեց կողոպուտը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը։ 41-ամյա կինը հայտնաբերվեց մայրաքաղաքում ու բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Նա խոստովանել է կատարածը։
Հանգամանքները քննությամբ պարզվում են։