«Ինտեր»-ում հաստատել են Մխիթարյանի տեղափոխության մասին լուրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբում հաստատել են Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի մասին լուրերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ինտեր»-ի գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան հաստատել է շրջանառվող լուրերը. «Կհաստատեմ, որ մենք անվճար ձեռք ենք բերել Անդրե Օնանային ու Հենրիխ Մխիթարյանին: Նրանց հետ կնքվել են պայմանագրեր»:

Ավելի վաղ լուրեր էին տարածվում, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը հունիսի 21-ին բուժզննում կանցնի «Ինտեր»-ում: Հայ կիսապաշտպանը Միլան կժամանի հունիսի 21-ին և բուժզննում կանցնի ակումբում: Մխիթարյանի պայմանագիրը նոր ակումբի հետ նախատեսված է 2 տարով:




Լրահոս