Արթուր Ղազինյանը պատրաստվում է վայր դնել պատգամավորական մանդատը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը պատրաստվում է վայր դնել պատգամավորական մանդատը: Մեր տեղեկություններով, պատճառը հայաստանյան ներքաղաքական իրավիճակն է եւ այս պարագայում Ղազինյանն ավելի նպատակահարմար է գտնում դուրս գալ պայքարից, մաքուր պահել իր անունը, ապա որոշ ժամանակ անց նոր ուժ ձեւավորել եւ այդպես մտնել պայքարի մեջ:

ArmLur.am-ը մեկնաբանության համար դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին: Սակայն վերջինս ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց մեր ունեցած տեղեկությունը, այլ նշեց՝ «Չեմ մեկնաբանում»:

Ն.Հ.




Լրահոս