ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանից Ռուսաստան ավոկադո ու բանան է արտահանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը ոչ միայն ավոկադո, բանան ներկրող է, այլեւ՝ արտահանող: ArmLur.am-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացավ, որ Հայաստանը նախորդ տարի ոչ միայն բանան է ներկրել, այլեւ այն արտահանել է: Տեղեկացնենք, որ արդեն մի քանի տարի է՝ Հայաստանը մերձարեւադարձային մրգեր է արտահանում, որոնք, ի դեպ, այստեղ չեն աճում, կամ դրանք աճեցվում են հատուկ պայմաններում ու բավական քիչ քանակությամբ:

ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ, որ Հայաստանը նախորդ տարվա ընթացքում 120 կգ բանան է արտահանել, իսկ ներմուծել՝ 22 հազար 300 տոննա: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ Հայաստանը նախորդ տարվա 120 կգ բանանը արտահանել է դեպի Ռուսաստանի Դաշնություն: Իսկ 2020 թվականին Հայաստանից արտահանվել է 49 հազար 512 կգ: Բացի այս, ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ArmLur.am-ը տեղեկացավ, որ եթե 2020 թվականին Հայաստանից արտահանվել է 2200 տոննա արմավ, արքայախնձոր, ավոկադո, մանգո ու գուավա, ապա 2021թ. այդ թիվը հասել է 2331,5 տոննայի:

Ի դեպ, նշված մրգերից Հայաստանը արտահանել է Դանիա, Բելգիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ավստրիա, Լիտվիա, Կանադա: Միայն Ռուսաստան Հայաստանը 2322 տոննա արմավ, անանաս, ավոկադո, մանգո ու գուավա է արտահանել:

Մանրամասները՝ տեսանյութում

Ս.Հ.




Լրահոս