ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արամայիս Մխիթարյանը, հանդիսանալով «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության Արմավիրի տարածքային մարմնի ղեկավար, մասնակցել է ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող «Դիմադրություն» ընդդիմադիր շարժման կողմից 2022թ. ապրիլ ամսին նախաձեռնած հավաքներին:
Արամայիս Մխիթարյանը հիշյալ շարժմանը լայն շրջանակներ ներգրավելու և ՀՀ վարչապետի հրաժարականի արհեստական հանրային պահանջ ձևավորելու նպատակով համաձայնություն է ձեռք բերել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Այգեշատ բնակավայրի 7-րդ փողոցի թիվ 8 տան բնակիչ Ալեքսան Ռաֆիկի Ալեքսանյանի հետ, ապա՝ 2022թ. ապրիլ-մայիս ամիսների ընթացքում գործով դեռևս չպարզված անձանցից ստացված գումարները բաժանել է բազմաթիվ անձանց և այդ կերպ վերջիններիս նյութապես շահագրգռել մասնակցելու «Դիմադրություն» ընդդիմադիր շարժման կողմից Երևան քաղաքում իրականացվող հավաքներին: Արամայիս Մխիթարյանը և Ալեքսան Ալեքսանյանը նույն ժամանակահատվածում հավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին նյութապես շահագրգռելու կապակցությամբ միմյանց հետ կատարել են բազմաթիվ քննարկումներ, որոնցից մեկի՝ գումարների բաշխման, ինչպես նաև Բաղրամյան պողոտայի համար տրամադրված գումարների վերաբերյալ ձայնագրությունը հայտնվել է համացանցում։
Այսինքն, Արամայիս Թորգոմի Մխիթարյանը կատարել է հանցավոր արարք, նախատեսված` ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
2.Ալեքսան Ռաֆիկի Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Դիմադրություն» ընդդիմադիր շարժման կողմից Երևան քաղաքում կազմակերպված հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռել է 2 կամ ավելի անձանց։
Այսպես՝ Ալեքսան Ռաֆիկի Ալեքսանյանը մասնակցել է ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող «Դիմադրություն» ընդդիմադիր շարժման կողմից 2022թ. ապրիլ ամսին նախաձեռնած հավաքներին: Ալեքսան Ալեքսանյանը հիշյալ շարժմանը լայն շրջանակներ ներգրավելու և ՀՀ վարչապետի հրաժարականի արհեստական հանրային պահանջ ձևավորելու նպատակով համաձայնություն է ձեռք բերել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Այգեշատ բնակավայրի 3-րդ փողոցի թիվ 22 տան բնակիչ Արամայիս Թորգոմի Մխիթարյանի հետ, ապա՝ 2022թ. ապրիլ-մայիս ամիսների ընթացքում գործով դեռևս չպարզված անձանցից ստացված գումարները բաժանել է բազմաթիվ անձանց և այդ կերպ վերջիններիս նյութապես շահագրգռել մասնակցելու «Դիմադրություն» ընդդիմադիր շարժման կողմից Երևան քաղաքում իրականացվող հավաքներին: Ալեքսան Ալեքսանյանը և Արամայիս Մխիթարյանը նույն ժամանակահատվածում հավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին նյութապես շահագրգռելու կապակցությամբ միմյանց հետ կատարել են բազմաթիվ քննարկումներ, որոնցից մեկի՝ գումարների բաշխման, ինչպես նաև Բաղրամյան պողոտայի համար տրամադրված գումարների վերաբերյալ ձայնագրությունը հայտնվել է համացանցում։
Այսինքն, Ալեքսան Ռաֆիկի Ալեքսանյանը կատարել է հանցավոր արարք, նախատեսված` ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
Բացի այդ, Ալեքսան Ալեքսանյանը խախտելով «Զենքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով սահմանված պահանջները՝ գործով չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել և իր տանն ապօրինի պահել է ռազմամթերք հանդիսացող 7,62 մմ տրամաչափի, <ԱԿ> տեսակի ինքնաձիգներից, «ՌՊԿ» տեսակի ձեռքի գնդացիրներից և դրանց մոդիֆիկացիաներից կրակվելու համար նախատեսված, 1943թ. նմուշի մարտական թվով 7 և 7,62 մմ տրամաչափի, «Սայգա», «ՕՊ ՍԿՍ», «Վեպր» և այլ տեսակի որսորդական ակոսափող զենքերից կրակվելու համար նախատեսված, որսորդական թվով 2 փամփուշտներ և ակոսափող հրազեն հանդիսացող, գործարանային արտադրության, սակայն ինքնաշեն եղանակով ձևափոխված, 9 մմ (9*18) տրամաչափի փամփուշտներով կրակոցներ կատարելու համար հարմարեցված «Mauser» տեսակի 7,63 մմ (7,63*25) տրամաչափի, համարներն անընթեռնելի ատրճանակ, որոնք հայտնաբերվել են 06.05.2022թ. Ալեքսան Ալեքսանյանի տանը կատարված խուզարկության ժամանակ։
Այսինքն, Ալեքսան Ռաֆիկի Ալեքսանյանը կատարել է հանցավոր արարք, նախատեսված` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Ք.Մ.