Մինչ Թուրքիան պատրաստվում է նոր ռազմական օպերացիա իրականացնել Սիրիայի հյուսիսում մարտեր են սկսվել Անկարայի կողմից աջակցվող՝ Սիրիայի ընդդիմադիր զինված խմբավորումների միջև։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական և սիրիական ԶԼՄ-ները:
Այս բոլոր խմբավորումները Թուրքիայի կողմից աջակցվող «Սիրիայի ազգային բանակ»-ի մաս են կազմում:
Մարտերը սկսվել են այս խմբավորումների միջեւ վերահսկողության գոտու համար մղվող պայքարի արդյունքում։
Reuters-ը, վկայակոչելով զինված խմբավորումների ներկայացուցիչներին, հայտնում է, որ Թուրքիայի միջնորդությամբ հրադադար է ձեռք բերվել կողմերի միջև։