
Ֆինլանդիան հունիսի 30-ից չեղարկում է այլ պետություններից, ինչպես նաև Ռուսաստանից երկիր մուտք գործող զբոսաշրջիկների համար կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին հունիսի 20-ին հայտարարել է Ֆինլանդիայի ներքին գործերի նախարարությունը:
«Այսուհետ երրորդ երկրներից զբոսաշրջիկները, որոնք մուտք են գործում Ֆինլանդիա, այլևս պարտավոր չեն լինի COVID-19-ի դեմ պատվաստման թեստի հավաստագիր ներկայացել և սահմանն անցնելիս թեստ հանձնել»,-ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության տեքստում:
Տեքստում նշվում է, որ Ֆինլանդիայի սահմանային ծառայությունը, համագործակցելով ազգային և միջազգային գործընկերների հետ, կշարունակի հետևել սահմանների անվտանգությանը: