
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սիսիանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն է նշանակվել Տիգրան Համբարձումյանը, որը ՔՊ-ական սիսիանցի պատգամավոր Կարեն Համբարձումյանի հարազատ եղբայրն է։
Պատմեցին, որ պատգամավորն անձամբ է մտել նախարար Հակոբ Սիմիդյանի մոտ եւ համոզել, որ եղբորն այդ պաշտոնում նշանակելը բխում է ՔՊ կուսակցության շահերից, քանի որ Սիսիանում ՔՊ-ի դիրքերը թույլ են, եւ աշնանը սպասվող քաղաքապետի ընտրություններից առաջ հարկավոր է ամրապնդել դիրքերը, ինչով էլ կզբաղվի իր եղբայրը։ Մեկ օրում ազատել են նախկին պետին, նույն օրն էլ նշանակել պատգամավորի եղբորը»:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում