Հայաստանում մսամթերքի ոլորտում լուրջ անկում է արձանագրվել: Այս մասին ահազանգում են ոչ միայն մասնագետները, այլեւ՝ ՀՀ վիճակագրական կոմիտեն: ArmLur.am-ը տեղեկացավ, որ հունվար, ապրիլ ամիսներին մսամթերքի ոլորտում արձանագրվել է 12.5 տոկոսի անկում: Միայն խոզի մսի արտադրության ծավալները պակասել են 14.3 տոկոսով: Թռչնամսի ոլորտը տեւական ժամանակ չի կարգավորվում. այս ոլորտում ՀՀ վիճակագրական կոմիտեն արձանագրել է 16.5 տոկոս անկում, ինչը, ըստ մասնագետների՝ խիստ մտահոգիչ է:
Նշենք, որ թռչնամսի ոլորտում խնդիրները ծագել են դեռեւս 2020 թվականից, երբ արցախյան պատերազմով պայմանավորված՝ Վրաստանից հնարավոր չի եղել կազմակերպել ճտերի ներկրման գործընթացը, ինչն էլ ազդել է թռչնամսի արտադրության ծավալների վրա: Սրան հաջորդեց ռուս-ուկրաինական պատերազմը, որը հետք է թողել թռչնամսի ոլորտի վրա: Չէ որ Ուկրաինայից ամենաշատ ներմուծվող առաջին 10 ապրանքների կազմում պարենային մթերքից թռչնամիսն է: Բացի այս, պակասել են նաեւ խոշոր եղջերավոր կենդանու մսի արտադրության ծավալները՝ 10, ոչխարինը՝ 8.3 տոկոսով:
Ս.Հ.