Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, որոնք անցյալ շաբաթ եղել են Ուրաինայում, Կիեւին մերժել են օպերատիվ մատակարարումների հարցում: Այդ մասին The Los Angeles Times թերթի համար կիրակնօրյա հոդվածում գրել Է Դոյլ Մակմանուսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հեղինակի կարծիքով՝ Եվրոպայի կառավարություններում կուտակվում Է «հոգնածություն Ուկրաինայից» այն պատճառով, որ պատժամիջոցային ճնշումը, որը նրանք հարկադրված Էին գործադրելու Ռուսաստանի վրա, խփում Է հենց իրենց:
«Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խնդիրն այն Է, որ դրանք կգործեն սոսկ եթե վնասեն նաեւ մեզ»,- մեջբերում Է հոդվածագիրն ի հաստատումն իր խոսքի իր մտերիմներից մեկի՝ նախկին ուսուցիչ Ռոբերտո Պեսչիանիի կարծիքը: Մակմանուսը նշում Է, որ չնայած այն բանին, որ Եվրոպայի երեք խոշոր պետությունների ղեկավաները ժամանել Էին Կիեւ եւ կրկին աջակցություն հայտնել Ուկրաինային, սակայն այնտեղ այդպես Էլ չստացան ռազմական մատակարարումների արագացման երաշխիքներ:
«Այդ երեքը (Ուկրաինայի նախագահ Վլադիմիր) Զելենսկիին չտվեցին ամենաբաղձալին. նոր զենքի արագ առաքումը»,- գրել Է նա:
Հեղինակը նաեւ թերահավատորեն Է վերաբերել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հնարավոությանը եւ Մակրոնի, Շոլցի եւ Դրագիի կողմից այդ քայլի աջակցությունը համարել Է «զուտ խորհրդանշական»:
ԱՆցյալ շաբաթ Շոլցը, Մակրոնը, Դրագին եւ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսն այցելել են Ուկրաինա, հանդիպում ունեցել այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Բանակցությունների հիմնական թեման Է դարձել Ուկրաինայի շուրջ ներկայիս իրադրությունը: Գերմանական Die Welt թերթը հանդես Է եկել ենթադրությամբ, որ եվրոպացի ղեկավարները կարողացել են Զելենսկիին համոզել նստելու բանակցությունների սեղանի առջեւ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: