ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր մրցանակ՝ Հայաստանում. ով է հովանավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայստանում «Հանրապետություն» մրցանակ կսահմանվի: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանի Հանրապետության զարգացման գործում ներդրած ավանդի համարպարգևատրման նպատակով կսահմանվի «Հանրապետություն» մրցանակ և այն կշնորհվի յուրաքանչյուր տարի՝ սկսած 2023 թվականից: Իսկ նոր մրցանակ առաջարկել է սահմանել «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամը: Մրցանակի մաս կազմող դրամական պարգևները, ինչպես նաև կրծքանշանի և համապատասխան վկայագրերի պատրաստման գումարները հատկացվելու են «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի կողմից:

Ըստ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության՝ նմանատիպ մրցանակներ սահմանվել և շնորհվել են 2004-2018 թվականներին՝ ՀՀ նախագահի համպատասխան հրամանագրի համաձայն:

Նշենք, որ Պողոսյան հիմնադրամը ստեղծվել է Բեյրութում: Սկզբում այն կոչվել է Ռոբերտ Պողոսյան և որդիներ: Հիմնադրամը ղեկավարում են Ժան (Բելգիա) և Ալբերտ (Շվեյցարիա) Պողոսյանները: 2001 թվականին Պողոսյան հիմնադրամը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համատեղ, հիմնել է «Հանրապետության Նախագահի» մրցանակը:

Ս.Հ.




Լրահոս