
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ԱԺ նախկին պատգաամվոր Արագած Ախոյանի դեմ հարուցված քրեական գործերից մեկով նախաքննության ավարտ է հայտարարվել եւ գործը դատարանում է:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի ապրիլի 24-ին Երևան քաղաքի Վրացյան 90 հասցեում գտնվող ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի դիմաց Ռոման Վալերիի Բաղդասարյանի և այլ ակտիվիստների նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչեր է հնչեցրել և բռնություն գործադրելը հրապարակայնորեն արդարացրել:
Նշենք, որ վերջինիս մասով այլ քրեական գործեր կան, որոնք դատարանում են, իսկ մյուս մասերով նախաքննությունը շարունակվում է: Ի դեպ, Ախոյանի գործը քննելու է Արտուշ Գաբրիելյանը:
Ք.Մ.