Արթուր Վանեցյանը պատգամավորական մանդատը վայր դրեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պատիվ Ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազգային Ժողովի աշխատակազմին պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեց ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Վանեցյանը սույն թվականի ապրիլի 17-ից փողոցային պայքար էր սկսել, որին, ապա, միացել էին իր ընդդիմադիր գործընկերները։ Վանեցյանը նաև հայտարարել էր, որ ԱԺ չի վերադառնա այնքան ժամանակ, քանի դեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տվել։

Նշենք նաև, որ «Պատիվ Ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակով հաջորդ թեկնածուն Մարտուն Կամոյի Գրիգորյանն է:

Ս.Վ.




Լրահոս