
Փոփ հայտնի երգիչ Սուպեր Սաքոյի եւ Օքսի Ավդալյանի նոր զուգերգը՝ «Սեր չկա»-ն, անակնկալ ձեւով արդեն երկու օր է, ինչ անհետացել է երգիչների յութուբյան պաշտոնական էջերից: Սակայն մինչ այսօր նրանցից որեւէ մեկը այդ առթիվ պաշտոնական մեկնաբանություն չի տվել:
ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել թե՛ Օքսիի, թե՛ Սուպեր Սաքոյի հետ, սակայն այդպես էլ մեզ չհաջողվեց զրուցել նրանց հետ:
Լիդա Եղիազարյան