Վերջին շրջանում իշխանության տարբեր ներկայացուցիչներ հպարտորեն խոսում են Եվրոպա այցերի, ձեռք բերված պայմանավորվածությունների մասին եւ ասում, թե եվրոպացի գործընկերների հետ հարաբերություններն ամենաբարձր մակարդակում են:
Բացի տարատեսակ հայտարարությունները, իշխանությունները նաեւ խոսում են եվրոպական կողմի հետ տարբեր պայմանագրեր կնքելու եւ համաձայնություններ ձեռք բերելու մասին: Սակայն փաստն այն է, որ ռազմավարական բնույթի փաստաթուղթ Հայաստանն ունի միայն ՌԴ-ի հետ եւ եվրոպական տարբեր երկրների հետ ունեցած պայմանագրերը միայն տնտեսական, կրթական, մշակութային համագործակցության մասին են եղել:
Խոսենք միայն ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի վերջին այցերի մասին: Օրինակ հունիսի 14-ին Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով գտնվում էր Բուլղարիայում: Օրինակ Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Նիկոլա Մինչևի հետ հանդիպման պաշտոնական հաղորդագրության համաձայն, քննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Մայիսի 20-ին Արարատ Միրզոյանը Թուրին էր մեկնել եւ այնտեղ եւս բազմաթիվ հանդիպումներ ունեցել տարբեր երկրների արտաքին գործերի նախարարների հետ, սակայն այդ հանդիպումները եւս ավարտվել են միայն հարաբերություններ զարգացնելու վերաբերյալ հայտարարություններով, սակայն առանց կոնկրետ արդյունքների:
Եվս մեկ անգամ ընդգծենք, որ ռազմավարական բնույթի փաստաթուղթ Հայաստանն ունի միայն ՌԴ-ի հետ: Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են:
Ն.Հ.