Գողացել են Թատրոնի մուտքի մոտ տեղադրված զանգը. Ռուբեն Բաբայանը դիմել է Ոստիկանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ գողացել են Թատրոնի մուտքի մոտ ավելի քան 20 տարվա տեղադրված զանգը։

Բաբայանի խոսքով՝ դիմել են  ոստիկանություն, եւ պարզվում է ավելին, մի քանի օր առաջ գողացել են նաեւ «Խնկո Ապոր» գրադարանի մոտ տեղադրված գրքերի քանդակը:
«Ոստիկանությունն աշխատում է, տեսախցիկները նկարահանել են, բայց երեւում է, որ լավ պատրաստված են եղել, որովհետեւ կարողացել են տեսախցիկները շրջել: Զանգը բրոնզից է պատրաստված, եւ արդեն 20 տարի է, ինչ տեղադրված է եղել, եւ դարձել էր երեխաների սիրելին: Ցավում եմ, որ այսպես եղավ, եթե չգտնվեց նորից պատրաստել կտանք, այդպես չենք թողնի»:
Возможно, это изображение 2 человека и на открытом воздухе
Լիդա Եղիազարյան




Լրահոս