
Հայաստանի Հանրապետության կողմից Ռուսաստանի Դաշնության հետ աշխատանքային քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հունիսի 20-ին ՌԴ կառավարության կողմից ընդունվել է որոշում՝ Դաշնային մաքսային ծառայության Հյուսիս-Կովկասյան մաքսային վարչության Հյուսիս-Օսեթական մաքսատան «Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետից մոտ 3-4 կմ հեռավորության վրա հատկացնել լրացուցիչ տարածք, որտեղ ևս հնարավոր կլինի իրականացնել մոտ 250 ավտոմեքենաների մաքսային հսկողության հետ կապված գործառնություններ։
Այս մասին տեղեկացնում են Պետական եկամուտների կոմիտեն և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
Նշված կարգավորումը դրական ազդեցություն կունենա անցակետի թողունակության բարձրացման, մեքենաների կուտակումների վերացման և գոյացած հերթերի պատշաճ կառավարման առումով։