
Սույն թվականի հունիսի 20-ին՝ ժամը 02:15-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ պահատան և բնակելի գոտու բաժանարար պատի մոտակայքում նկատել են ներնետված փաթեթ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, փաթեթում առկա է եղել 15 գրամ կանաչ զանգված, 3,74 գրամ ընդհանուր քաշով կանաչ բույսի ցողուններ, 6,88 գրամ սև, խոնավ զանգված, 2,21 գրամ սպիտակ փոշի և դեղահաբի նմանվող հատիկներ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: