
Այս տարվա մայիսի 26-27-ը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը:
ArmLur.am-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Չեռնոգորիայի նախագահն ու նրա գլխավորած պատվիրակությունը գիշերել են «Երևան» հյուրանոցում: Տեղեկացանք նաեւ, որ գիշերելն արժեցել է մոտ 1.5 մլն դրամ:
Նշենք, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն, Հայաստան այցի ընթացքում Չեռնոգորիայի նախագահը հանդիպել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քննարկել են ինչպես միջազգային ասպարեզում, այնպես էլ Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները:
Ն.Հ.