
ArmLur.am-ի տեղեկություններով` քիչ առաջ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Նոր Նորքի վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նոր ղեկավարին: Մենք տեղեկացանք, որ նոր ղեկավար է նշանակվել Արմեն Մհերյանը: Քիչ անց վերջինիս մասին ավելի մանրամասն տեղեկություն կներկայացնենք, սակայն այս նշանակումն ուշագրավ է այնքանով, որ վերջին շրջանում քաղաքային իշխանությունում որոշումներ կայացնողը նախկին փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է, որը համարվում է ՔՊ-ի քաղաքապետի ապագա թեկնածուն:
Եվ երեկ գրել էինք, որ ՔՊ-ի ներսում որոշում է առկա Նոր Նորքի բնակիչ Գուրգենին նշանակել այդ պաշտոնում: Սակայն բոլորի համար անակնկալ կերպով քիչ առաջ Հրաչյա Սարգսյանն աշխատակազմին է ներկայացրել նոր ղեկավարին, որը եւս նախկինում պաշտոններ է զբաղեցրել, սակայն ընդհանուր առմամբ անծանոթ է:
Ն.Հ.