Նա այն արվեստագետը չէ, ում աշխատանքը կարող ենք հարցականի տակ դնել. քանդակագործ Վիգեն Ավետիսը՝ Օհան Դուրյանի արձանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարակից տարածքում կտեղադրվի հայ անվանի դիրիժոր Օհան Դուրյանի կիսանդրին, երեկ  բուռն քննարկումից հետո նման որոշում կայացվեց Երևանի ավագանու կողմից:
Նշենք, որ Օհան Դուրյանի կիսանդրու պատրաստումը վստահված է քանդակագործ Գետիկ Բաղդասարյանին:
ArmLur.am-ը արձանի քննադատությունների վերաբերյալ զրուցել է անվանի քանդակագործ Վիգեն Ավետիսի հետ. «Գետիկ Բաղդասարյանը շատ փորձառու քանդակագործ է: Կարծում եմ, որ պետք է վստահել հեղինակին, չեմ կարծում, որ նա այն հեղինակն է, ում կերտած աշխատանքը կարող ենք հարցականի տակ դնել: Միգուցե մանրակերտում չի ընկալվում, երբ մեծանա, այն ավելի արտահայտիչ կլինի: Եթե ընտրել են Գետիկին, ապա նա պետք է  պատասխանատվություն վերցնի: Արվեստում արվեստագետը հաստատ չի անի ավելի վատ, քան կուզեր, որ լիներ, պետք է վսահել արվեստագետին, դուր է գալիս, թե ոչ, դա այլ է: Ես չեմ ցանկանում հասարակությունն այդպես նեգատիվ տրամադրվի եւ թիրախավորի: Նա մեզանից շատ ավելի լավ է պատկերացնում, թե ինչ պատասխանատվություն է վերցրել իր վրա: Ուզում եմ մենք մի քիչ վստահենք հեղինակին, պրոֆեսիոնալներին: Ես հարյուր տոկոսով վստահում եմ Գետիկ Բաղդասարյանին»,-նշեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ Օհան Դուրյանը ծնվել է 1922 թվականի սեպտեմբերի 8-ին Երուսաղեմում։ Նա խմբավարություն է ուսանել և ունեցել է ֆենոմենալ հիշողություն, խորը ու զգայուն երաժշտականություն, ինչը համերգների ժամանակ շատերին է զարմացրել։ Մինչև 1950-ականները ղեկավարել է Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Հետագայում մեկնել է Եվրոպա։ Աշխատել է աշխարհի 110 նվագախմբի հետ։

Ժառանգության հետքերով. Երևանում մեկնարկում է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը:

1998-2001 թթ. եղել է Հայաստանի Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը։ Այդ պաշտոնից նրան հեռացրել է մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը։ Դուրյանը հենց այդ ժամանակ Հայաստանից մեկնել է Մոսկվա, սակայն ավելի ուշ Հայաստանում միացել է 2008 թվականին ստեղծված քաղաքական ընդդիմադիր շարժմանը։
Մահացել է 2011 թվականի հունվարի 6-ին Երևանում։

Լիդա Եղիազարյան




Լրահոս