
Գեղասահքի կանանց մենասահքի 2018թ․ օլիմպիական չեմպիոնուհի, 20-ամյա ռուսաստանցի Ալինա Զագիտովան կանցկացնի բռնցքամարտի ցուցադրական մենամարտ։ Նրա մրցակիցը կլինի բռնցքամարտի 57 կգ քաշային կարգում հանդես եկող 2020թ․ օլիմպիական չեմպիոն, ռուսաստանցի Ալբերտ Բատիրգազիևը, հաղորդում է ria.ru-ն։
Մենամարտը տեղի կունենա հունիսի 25-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզապալատում։