Ռուսաստանը պատրաստ է շարունակել կատարել հացահատիկի, պարարտանյութերի և էներգետիկ ռեսուրսների արտահանման իր պարտավորությունները։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Որոշ արևմտյաններ մեղադրում են Ռուսաստանին պարենային գլոբալ ճգնաժամի պատճառ դառնալու մեջ, սակայն նման պնդումներն իրենց բնույթով կեղծ են և իրականությանը չեն համապատասխանում իրենց ձևով կամ բովանդակությամբ` ասել է ԱԳՆ խոսնակը։
Դիվանագետը ուշադրություն է հրավիրել հոդվածների և այլ նյութերի վրա, որոնք տարածվում են Արևմուտքի տեղեկատվական արշավի շրջանակներում՝ Ռուսաստանին վարկաբեկելու և նրան համաշխարհային պարենային անվտանգությանը սպառնալիք ստեղծելու մեջ մեղադրելու համար։
«Վերջին շրջանում մենք ավելի ու ավելի շատ ենք տեսնում արևմտյան ներկայացուցիչների և, ցավոք, միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի ներկայացուցիչների հայտարարությունները համաշխարհային շուկաներում հացահատիկի և պարարտանյութերի պակասի պատճառով պարենային լայնածավալ ճգնաժամի սպառնալիքի մասին, որոնք, իբր, հրահրվել են Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններով։ Դա սուտ է։ Այդ հայտարարություններն իրենց էությամբ կեղծ են՝ ոչ միայն ձևով, այլև բովանդակությամբ»,- ասել է Զախարովան։
Ռուսաստանի Դաշնությունը հաստատում է իր պատրաստակամությունը՝ հեշտացնելու Ուկրաինայից հացահատիկի արտահանումը օտարերկրյա նավերով, անվտանգության պայմաններով։