ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամերիաբանկը՝ «Orion Summit 2022» տեխնոլոգիական գագաթնաժողովի Platinium հովանավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում հունիսի 22-ին տեղի ունեցավ Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովը, որի ժամանակ քննարկվեց տեխնոլոգիական աշխարհի ամենաարդիական թեմաները:

Կարեւորելով Orion Summit-ի դերը հայաստանյան էկոհամակարգերի ստեղծման ու զարգացման գործում՝ Հայաստանի առաջատար ֆինանսական-տեխնոլոգիական կառույցը՝ Ամերիաբանկը, որպես Platinium հովանավոր միացել է Orion Summit 2022-ին՝ համատեղելու ջանքերը թվային էկոհամակարգերի դերն ու նշանակությունը ներկայացնելու համար: Նշենք, որ Ամերիաբանկը Հայաստանի ֆինանսական շուկայում միակն է, որ ներդրել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ: Դրանով իսկ Ամերիան առաջինը Հայաստանում ապահովում է հաճախորդի անհատական խնդրի ամբողջական լուծմանն ուղղված հարմարավետ ուղի էկոհամակարգերի ` թվային նպատակային հարթակների միջոցով:

Ամերիան առաջիններից մեկն է, որ Հայաստանում, դեռևս, 2016 թվականին ներդրել է ESOP ծրագիրը: Ամերիաբանկի Իրավական հարցերի գծով տնօրեն Դավիթ Սարգսյանը ներկայացրեց ընկերության հաջողված փորձը:

Իսկ Orion Worldwide Innovations-ի հիմնադիր Էմմա Առաքելյանը և Orion Worldwide Innovations Armenia-ի հիմնադիր Դիանա Արզումանյանը ներկայացրին Orion Summit 2022-ի քննարկման հարցերը՝ կարևորելով էկոհամակարգային լուծումների ներկայացումն ու դրանց ներդրման խրախուսումը հայկական ընկերություններում։

Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը եւս անդրադարձավ Հայաստանյան ստարտափ էկոհամակարգերի զարգացմանը:

Ի դեպ, տեղեկացնենք, որ Orion Summit 2022 գագաթնաժողովին հրավիրված գլխավոր բանախոսն էր ներդրումային բանկերի և ֆինանսական խորհրդատվության ոլորտում ճանաչված մասնագետ Մարկ Չենյանը։ Միջոցառմանն իրենց ելույթներով հանդես եկան նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։




Լրահոս