Կառավարությունը փոփոխություններ ու լրացումներ է նախատեսում «Փաստաբանության մասին» օրենքում եւ Քրեական օրենսգրքում:
Նախաձեռնությամբ, մասնավորապես, առաջարկվում է որոշակիորեն վերանայել Փաստաբանների պալատի ներքին կառավարումը. նախատեսվում է ստեղծել կարգապահական հանձնաժողով: Ստեղծված հանձնաժողովի որոշումները հնարավոր կլինի բողոքարկել Փաստաբանների պալատի խորհրդում:
Ընդլայնվում են Փաստաբանների պալատի խորհրդի լիազորությունները, հատկապես՝ հանրային պաշտպանի գործունեության բնագավառում:
Առաջարկվում է նաեւ բացառել պալատի մեկ անդամի կամ պաշտոնատար անձի միաժամանակ ներգրավումը տարբեր մարմիններում՝ բացառությամբ պալատի նախագահի, եթե վերջինս խորհրդի նախագահն է:
Վերանայվում է նաեւ պալատի մարմինների անդամների ընտրության կարգը: Նախատեսվում են անվճար անհատույց իրավաբանական օգնության կառուցակարգերի զարգացում, հանրային պաշտպանության տրամադրման այլընտրանքային եղանակներ: Կվերանայվի նաեւ փաստաբանների ուսուցման եւ որակավորման կարգը:
Ն.Հ.