Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը:

Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորել է Իվա Պետրովային պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ կառավարությունը բարձր է գնահատում ԱՄՀ հետ համագործակցությունը:

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և փոխվարչապետի հետ քննարկել Հայաստանի հետ համագործակցության հնարավոր նոր ուղղությունները:

Այս համատեքստում փոխվարչապետը ներկայացրել է Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները, խոսել մարդկային կապիտալի զարգացման կարևորության, մասնավորապես՝ կրթության, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտում առկա խնդիրների և նախատեսվող բարեփոխումներին մասին:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և դրանց ներքո Հայաստանի առջև ծառացած տնտեսական և ֆինանսական ռիսկերին ու դրանց հակազդելու հնարավորություններին:




Լրահոս