Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովին մասնակցելու նպատակով այս տարվա հունիսի 28-ից հուլիսի 1-ը Լիոն է գործուղվելու 20 հոգուց բաղկացած պատվիրակություն: Հետաքրքիր է, որ պատվիրակության կազմում մեծ թիվ են կազմում մարզպետները, իսկ պատվիրակությունն էլ ղեկավարում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատվիրակության կազմում են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, նրա տեղակալը, Սյունիքի մարզպետի տեղակալը, Սյունիքի մարզպետի խորհրդականը եւ մեծ թվով այլ աշխատակիցներ տարբեր գերատեսչություններից:
Մենք տեղեկացանք, որ 16 հոգու ծախսերը կատարվելու են 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, մի քանիսի ծախսերն էլ հոգալու է հրավիրող կողմը:
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.