Չինաստանի եւ Հնդկաստանի կողմից ռուսաստանյան նավթի գնումների մեծացումը կարող Է ազդել վառելիքի համաշխարհային գների նվազման եւ դրա դեֆիցիտի մեղմացման վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Bloomberg գործակալությանը հայտարարել Է ԱՄՆ-ի վարչակազմի տնտեսական խորհրդի ներկայացուցիչ Սեսիլիա Ռոուզը:
«Այժմ, մասնավորապես, նավթաշուկաները բավականին անկայուն են»,-ասել Է Ռոուզը: Նա չի բացառել, որ «դա մասամբ բացատրվում Է այն բանով, որ Չինաստանը եւ Հնդկաստանը իրականում ավելի շատ են գնում ռուսական նավթ, քան մենք, հնարավոր Է, կարծում ենք»: Գործակալությունը ճշտում Է, որ դա կարող Է մեղմացնել առաջարկի դեֆիցիտը համաշխարհային շուկաներում եւ պոտենցիալ կերպով հանգեցնում Է գների նվազման:
Ռոուզը ողջունել Է նավթի գների նվազումը եւ հույս հայտնել, որ դա սպառողներն կզգան ավտոլցավորման կետերում: Նավթի գնանշումներն արագացրել են անկումը հունիսի 22-ի երեկոյան՝ վեց շաբաթվա նվազագույն ցուցանիշին մոտեցնելով վառելիքի գլոբալ պահանջարկի հետ կապված երկյուղների պատճառով:
Brent մակնիշի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures սակարանում Երեւանի ժամանակով 18:58-ին ընկել Է 4,9 դոլարով (4,27 տոկոս)՝ բարելի դիմաց մինչեւ 109,75 դոլար: Գնանշումները գտնվում են մայիսի վերջից ի վեր նվազագույն մակարդակի վրա: WTI մակնիշի օգոստոսյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայի Էլեկտրոնային սակարաններում (NYMEX) այդ ժամանակվա դրությամբ նվազել Է 4,79 դոլարով(4,37 տոկոս)՝ բարելի դիմաց հասնելով 104,73 դոլարի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: