Իմ նպատակն ու երազանքն է ապրել իմ երկրում խաղաղ. Արսեն Գրիգորյանը՝ 44-ամյակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր սիրված, ռոմանտիկ երգերի կատարող Արսեն Գրիգորյանը նշում է ծննդյան 44-րդ տարեդարձը: ArmLur.am-ի հետ զրույցում Արսեն Գրիգորյանը պատմել է տրամադրության եւ օրվա պլանների մասին:

«Օրս սկսել եմ շատ լավ, շատ ջերմ եւ այդ տրամադրությամբ էլ արթնացել եմ, վազելով դեպի ուղիղ եթեր իմ դպրոցի սաների հետ, եւ հենց նրանց հետ էլ անցկացնելու եմ օրս»,-հակիրճ նշեց նա:

Արսեն Գրիգորյանի նպատակներն ու երազանքները կապված միայն հայրենիքի շենացման հետ.« Իմ նպատակն ու երազանքն է ապրել իմ երկրում խաղաղ, այնքան լավ լինի մեր երկրում, որ ոչ մեկ չմտածի երկրից գնալու մասին, առողջ սերունդ մեծանա ու լավ ապագա կերտենք մեր երկրի համար»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս