
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է ազգային թիմերի նոր վարկանիշային աղյուսակը, որտեղ Հայաստանի ընտրանին պահպանել է դիրքը և 92-րդն է:
Ահա դասակարգման աղյուսակի 10 առաջատար թիմերը. Բրազիլիա, Բելգիա, Արգենտինա, Ֆրանսիա, Անգլիա, Իսպանիա, Իտալիա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Դանիա: