ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինչև 200.000 դրամ տուգանք. որ մեքենաների նկատմամբ հսկողությունը կուժեղացվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի շատ քաշով և դրա արդյունքում ճանապարհներին առավել շատ վնաս հասցնող տրանսպորտային միջոցների նկատմամբ հսկողությունը կուժեղացվի:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջարկում է փոփոխություններ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում:

Ըստ որի՝ ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ և մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելը կառաջացնի տուգանքի նշանակում` մինչև մեկ տոննա և ավել յուրաքանչյուր տոննայի համար` 200.000 դրամի չափով:

Բացի այդ, վարչապետի աշխաըակազմն առաջարկում է նաեւ տուգանք նշանակել նաեւ տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի վերահսկողական գործառույթների իրականացմանը խոչընդոտելու կամ թույլ չտալու, ինչպես նաև այդ մարմնի պաշտոնատար անձանց կողմից խախտումները վերացնելու համար տրված կարգադրագրերը սահմանված ժամկետում չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

Ս.Հ.




Լրահոս