Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Էջմիածին քաղաքի Մանուշյան փողոցի 41-ամյա մի բնակիչ ապօրինի թմրանյութ է պահում և օգտագործում: Տեղեկություններն իրացվեցին հունիսի 21-ին։ Քրեական հետախույզները կասկածվողին իրենց փողոցից բերման ենթարկեցին բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին փաթեթներ, որոնցից երկուսը լցված էին մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգվածով, իսկ երրորդում հերոինի նմանվող զանգված էր:
Ըստ 41-ամյա տղամարդու՝ սպիտակ բյուրեղանման զանգվածները՝ կրիստալ, իսկ շագանակագույնը՝ հերոին են:
Ավելի ուշ պարզվեց, որ նա թմրամիջոցները 45 հազար դրամով ձեռք էր բերել մայրաքաղաքում, «տելեգրամի» միջոցով:
Նշանակվել է փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են: