
Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1000-ի, օգնությունը սկսել է ժամանել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:
Սակայն, նշվում է, որ վատ հաղորդակցությունը և պատշաճ ճանապարհների բացակայությունը խոչընդոտում են օգնությունը հասցնելուն: Երկիրը հումանիտար ճգնաժամի է բախվում:
6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել հունիսի 22-ի վաղ առավոտյան՝ Քաբուլից մոտ 160 կմ հարավ-արևելք: