Արմավը (խուրմա) հարուստ է մանրաթելերով, ինչը կարևոր է մարսողության կարգավորման համար: Բացի այդ, արմավի պարունակության մեջ առկա բնական շաքարը հիանալի տարբերակ է առօրյայում շաքարի օգտագործմանը փոխարինելու համար:
Ինչպես ներկայացնում է Healthy food team-ը` հագեցնող ու սննդարար լինելուց բացի արմավը բուժիչ հատկություններ ունի և նպաստում է որոշ հիվանդությունների բուժմանը, ինչպես օրինակ սակավարյունության, բարձ խոլեստերինի և անգամ քաղցկեղի դեպքում: Պարբերականը ներկայացրել է մրգի հարուստ կենսական պարունակությունն ու դրա օգտակարությունը:
Երկաթ
Երկաթի հարուստ պարունակությունը նպաստում է սակավարյունության բուժմանը: 100 գրամ արմավը պարունակում է 0.90 գրամ երկաթ, որը հավասար է երկաթի օրական անհրաժեշտ չափաբաժնի 11 տոկոսին:
Աչքի վիտամիններ
Արմավը հարուստ է լուտեին և զեակսանտին նյութերով, որոնք հայտնի են որպես աչքի վիտամիններ և օգտակար են աչքի ցանցաթաղանթի և այն հատվածի համար, որը վնասվում է տարիքի հետ:
Փորլուծություն
Արմավը պարունակում է կալցիում, որն անհրաժեշտ է փորլուծության բուժման համար: Արմավի կանոնավոր օգտագործումը նպաստում է աղիներում լավ բակտերիաների առաջացմանը:
Օգտակար է փորկապության ժամանակ
Արմավը կարգավորում է մարսողությունը` նպաստելով օրգանիզմում թունավոր նյութերի վերացմանը:
Կարգավորում է քաշը
Արմավը հագեցվածության զգացողություն է ապահովում և սննդարար նյութերի շնորհիվ նպաստում քաշի նվազմանը: 1 կգ արմավը պարունակում 3000 կալորիա:
Ամրապնդում է սիրտը
Արմավը բարենպաստ ազդեցություն է ունենում նաև սրտի վրա կանոնավոր օգտագործման դեպքում:
Մի քանի արմավ կարելի է թրջել և թողնել 1 բաժակ ջրում գիշերը, իսկ առավոտյան հարել այն ջրի հետ և ըմպել օրվա ընթացքում մի քանի անգամից: Այն կարող է կանխել նաև սրտի կաթվածը:
Էներգիայի աղբյուր
Արմավն օգնում է ստանալ բնական շաքարների առավելագույն պաշար: