«Պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն արդեն ներկայացվել է խորհրդարանին եւ առաջիկայում կքննարկվի արտահերթ նիստով:
Այս նախագծի ընդունման պարագայում Պաշտպանության նախարարությունում եւ Զինված ուժերում կառուցվածքային փոփոխություններ են լինելու: Փոփոխություններ եւ լրացումներ են նաեւ նախատեսվում իրականացնել կառավարության գործառույթներում: Մասնավորապես, ամրագրվելու է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով առաջարկություն է ներկայացնում պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին, իսկ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստ գումարելու անհնարինության դեպքում լուծում է պատերազմ հայտարարելու հարցը.
Հիմնավորման մեջ նշվում է, որ այս օրենքի փոփոխությունների անհրաժեշ է, որպեսզի առավել հստակ եւ տարանջատված սահմանել ՀՀ պաշտպանության նախարարության եւ ՀՀ պաշտպանության նախարարի, ԶՈՒ գլխավոր շտաբի եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի գործառույթների շրջանակը: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը նախատեսվում է որպես ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ինչպես նաեւ հիմքեր են ստեղծվում ՀՀ պաշտպանության նախարարի այլ տեղակալների պաշտոններն ըստ անհրաժեշտության եւս զինվորական պաշտոններ նախատեսելու ուղղությամբ, ավելանում են ընտանեկան որոշակի պայմաններ ունենալու դեպքում զորահավաքային զորակոչի ոչ ենթակա անձանց շրջանակը, ամրագրման գործընթացում սահմանվում է, որ ամրագրվում են զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների աշխատողները, անհրաժեշտ առանձնահատուկ կարգավորումներ են սահմանվում պետական կառավարման համակարգի գործունեությունը կարգավորող օրենքներում:
Նշենք, որ առաջիկայում մի քանի արտահերթ նիստեր կլինեն, որի ժամանակ էլ կքննարկվի այս նախագիծը: Արտահերթ նիստում նախատեսվում է քննարկել նաև Սևանից հավել յալ ջուր բաց թողնելու մասին նախագիծը, որը բավականին սուր քննադատության է արժանացել մասնագետների կողմից: Կլինեն նաև մի շարք այլ բավական խնդրահարույց նախագծեր։ Նշենք, որ արտահերթում քննվող նախագծերի մոտ 90 տոկոսը գործադիրի նիստին ներկայացվել են «չզեկուցվող» փաթեթով:
Մանրամասները՝ տեսանյութում: