ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ պայմանով Ռուբեն Վարդազարյանը կհրապարակի ձայնագրության ամբողջական տարբերակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 20-ին ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակեց աղմկահարուց ձայնագրոթյուն, թե ինչ են զրուցում ինքը եւ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը: Ինչպես է  Ռուբեն Վարդազարյանը փորձում հասկանալ, թե ինչու պետք է ազատվի պաշտոնից:

Աղմկահարույց ձայնագրությունից հետո մի շարք հարցեր առաջ քաշվեցին. ի վերջո երբ է հրապարակվեկու ձայնագրության ամբողջական տարբերակը:

Ավելին ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը ասել էր, թե գրություն է ուղարկել՝ ձայնագրության ամբողջական տարբերակը ստանալու:

ArmLur.am-ը ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանից հետաքրքրվեց, թե արդյոք նա պատրաստվում է ձայնագրության ամբողջական տարբերակը հրապարակել: Ի պատասխան Ռուբեն Վարդազարյանը հայտնեց. «Հրապարակային եմ պատասխանում պարոն Բեքմեզյանին․ ձայնագրությունը կտրամադրեմ ԲԴԽ անդամներին, եթե վարույթը վերսկսվի, դռնփակ դատական նիստով 2,5 ժամանոց ձայնագրությունը կլսեն մեկ պայմանով, որ դա հրապարակման ենթակա չի լինելու, որովհետեւ ձայնագրության մնացյալ հատվածում այլ անձանց եւ երեւույթների մասին հատվածներ կան»:

Ք.Մ




Լրահոս