ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացահայտվել է «Ընթերցողի արձանի» լատունե գրքի և Տիկնիկային թատրոնի երկաթե զանգի գողությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի փոխտնօրենը հունիսի 20-ին ահազանգել էր՝ շենքի դիմաց տեղադրված «Ընթերցողի արձան» քանդակից գողացել են լատունից պատրաստված գիրքը:

Դեպքը կատարվել էր վերջին չորս օրվա ընթացքում, պարզապես այդ օրն էին նկատել գրքի բացակայությունը:

Նույն օրերին նմանատիպ մեկ այլ գողություն էլ Սայաթ-Նովայի պողոտայում էր եղել: Գողացել էին Տիկնիկային թատրոնի դիմաց տեղադրված երկաթե զանգը:

Կենտրոնականի քրեական հետախույզները, համագործակցելով Արաբկիրի գործընկերների հետ, պարզել են, որ գողություններն արել է Վեդի քաղաքի Կասյան փողոցի բնակիչ, 32-ամյա մի տղամարդ:

Հետագա միջոցառումների արդյունքում, հունիսի 23-ի ցերեկը, նա հայտնաբերվել է Երևանի Ազատության հրապարակում և բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին: Տղամարդը տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնը հայտնաբերվել է:

Իսկ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները պարզել են նաև, որ Վեդիի բնակչի հետ գողություններին մասնակցել էր հաշվառման վայր չունեցող 38-ամյա մի տղամարդ: Նույն օրը նա ևս հայտնաբերվել է Երևանի Տիտոգրադյան փողոցում, բերման ենթարկվել և տվել բացատրություն:

Հանգամանքները քննությամբ պարզվում են:




Լրահոս