Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրները սահմանել են հումանիտար ականազերծման համատեղ ստորաբաժանման ստեղծման միջոցները: Հունիսի 24-ին այդ մասին հայտարարել Է ՌԴ-ի պաշտպանության նախարարության ղեկավար Սերգեյ Շոյգուն՝ ամփոփելով ԱՊՀ երկրների Պաշտպանության նախարարների խոհրդի նիստի արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Սահմանվեցին հումանիտար ականազերծման համատեղ ստորաբաժանման ստեղծման եւ նախապատրաստման գործնական միջոցները»,- ասել Է նա: Շոյգուն հավելել Է, որ նախարարների խորհուրդը հավանություն Է տվել ԱՊՀ-ի ձեւաչափով «Խաղաղության ամրապնդման գործում ավանդի համար» մեդալ հիմնելուն, որոշում Է ընդունել 2023 թվականին Ուզբեկստանում Կուրսանտների երկրորդ ռազմա-մարզական խաղերի անցկաման մասին, ինչպես նաեւ հավանություն Է տվել 2023 թվականին զինված ուժերի համատեղ համալիր միջոցառումներին:
«Խորհրդի 80-րդ նիստի գործնական եւ կառուցողական բնույթը հերթական անգամ հավաստեց, որ Անկախ Պետությունների Համագործակցության ձեւաչափով պաշտպանության եւ ռազմական համագործակցության հարցերի շուրջ փոխգործակցությունը հետեւողականորեն զարգանում Է, իսկ մեր բազմակողմ կապերն ամրանդվում են»,- եզրափակել Է ՌԴ-ի պաշտպանության նախարարը՝ շնորհակալություն հայտնելով խորհրդի մասնակիցներին աշխատանքի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: