«ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում ֆրանսիացի հայտնի և սիրված փոփ երգչուհի ZAZ-ն իր առաջին մենահամերգը կունենա Հայաստանում։
Երկար սպասված մենահամերգը հունիսի 25-ին է` Երևանի Հրազդան մարզադաշտում: Համերգին սպասվում են մի շարք անակնկալներ:
«ՀԱՅԱ» փառատոնը հայտնում է, որ համերգային երեկոյի բացումը կանեն «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը և երիտասարդ տաղանդաշատ հայ երաժիշտ Պարգը։
Ասուլիսի ժամանակ Զազը խոսեց Շառլ Ազնավուրի հետ ունեցած հարաբերությունների մասին:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում