ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն Իրանին նախազգուշացրել է, որ վերջինս Իրաքին չներքաշի իր ազդեցության ոլորտ,-հաղորդում է CNN -ը : Քլինթոնը նշել է, որ Իրաքից ԱՄՆ զորքերի դուրս բերումից հետո ԱՄՆ-ի ներկայությունը Պարսից ծոցում կպահպանվի: Նա հավելել է, որ ոչ մեկը, այդ թվում՝ եւ Իրանը չպետք կարծեն, թե ԱՄՆ-ը, իր զորքերը դուրս բերելով Իրաքից, կդադարի Իրաքին օգնություն ցույց տալ: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, սակայն, վերջերս չի բացառել, որ ամերիկյան զորքերի դուրս բերումից հետո իրանցի զինվորականներն օգնություն կցուցաբերեն Բաղդադին:
Քլինթոնը նախազգուշացրել է Իրանին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ