
Հունիսի 25-ին, ժամը 10:28-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Գործարանային փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։45-ին։