ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ-ադրբեջանական խումբը կհանդիպի Մոսկվայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են սահմանազատման հանձնաժողովի շրջանակում երկրորդ հանդիպման պատրաստակամությունը և չեն ազդարարել, որ մտափոխվել են։ Այդ մասին ուրբաթ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ընդամենը մի քանի շաբաթ առաջ Երևան իմ այցի ժամանակ մենք խոսել ենք և՛ վարչապետի (Նիկոլ Փաշինյանի), և՛ արտաքին գործերի նախարարի (Արարատ Միրզոյանի) հետ, նրանք հաստատել են իրենց պատրաստակամությունը մասնակցելու սահմանազատման հանձնաժողովի երկրորդ հանդիպմանը: Սա հանդիպումը համաձայնեցվել է Մոսկվայում, մեր տարածքում, և մենք այժմ ընտրում ենք ժամկետներ, որոնք հարմար կլինեն երկու կողմերի համար»,- ասել է Լավրովը:

«Ես որևէ ազդանշան չեմ նկատել, որ կողմերը մտափոխվել են կամ փոխել են իրենց կարծիքը կամ չեն ցանկանում մասնակցել այս աշխատանքին»,- հավելել է նա։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 23-ին հրամանագրեր են ստորագրել սահմանների սահմանազատման և անվտանգության հանձնաժողովներ ստեղծելու մասին։ Մայիսի 24-ին կայացել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի առաջին նիստը։

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս