Ավտովթար Նոր Նորքում. Վարորդը եվ ուղեվորները հարվածի ուժգնությունից դուրս են թռել մեքենայից (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16.40-ի սահմաններում Մերսեդես մակնիշի 24 ՏՕ 595 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Նորք վարչական շրջանի Շապրոնի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի եզրաքարերին և վթարի ենթարկվել:Դեպքի վայրում ականատեսները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ վթարից հետո վարորդն ու երկու ուղևորները դուրս են շպրտվել ավտոմեքենայից: Ֆոտոլրագրողը դեպքի վայրում տեսել է վթարի ենթարկվածների կոշիկները, որոնք դուրս են թռել վթարի ենթարկված անձանց ոտքերից:Վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Գագիկ Շամշյանը հայտնում է , որ նշված երեք երիտասարդներն են` 20-25 տարեկան Լևոն Մոսոյանը, Երևանի պետական ագրարային համալսարանի ուսանող, 21-ամյա Արման Սարգսյանը և Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանող, 19-ամյա Արտակ Սարգսյանը:

Արման Սարգսյանը և Արտակ Սարգսյանը եղբայրներ են:Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հայտնի է դարձել, որ Լևոն Մոսոյանի և եղբայրներից մեկի վիճակը բժիշկները գնահատում են որպես ծայրահեղ ծանր:Ականատեսները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին նաև պատմել են, որ բարեբախտաբար, ավտոմեքենան չի մխրճվել վթարի վայրի հարևանությամբ գործող բենզալցակայանի մեջ, հակառակ դեպքում` վթարը շատ ավելի ողբերգական հետևանքներ կարող էր ունենալ ոչ միայն բուն մասնակիցների, այլև բենզալցակայանի աշխատակիցների և հարևան շենքերի բնակիչների համար:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




Լրահոս