
ArmLur.am-ն այսօր հայտնել է, որ ամբողջ Քաղացիական պայմանագիր կուսակցությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խնջույքի է:
Մեզ հայտնի դարձավ, որ այսօր «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Մխիթար Հայրապետյանի հարսանիքն է: Հարսնացուն Լուսի Վանա Կարապետյանն է: Վերջինս սիրիահայ է: Նա աշխատել է Սփյուռքի նախարարությունում, երբ Մխիթար Հայրապետյանը նախարար էր. ծանոթացել են հենց այդ ժամանակ:
ArmLur.am-ը հայտնել էր, որ հարսանյաց արարողությունը կկայանա Armenia wine ռեստորանում, իսկ պսակադրությունը՝ Սաղմոսավանքում:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ հարսանիքի քավորը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորՎաղարշակ Հակոբյանն է։
Նշենք, որ Վաղարշակ Հակոբյանն ու Մխիթարյան Հայրապետյանը համակուրսեցիներ են եղել; Հավելենք, որ Վաղարշակ Հակոբյանն ամուսնացած չէ։