Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը արգելոց-թանգարանների մուտքն ազատ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԳՄՍ նախարարություն Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ը հայտարարություն է տարածել, որում նշվում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ.

Հիշեցնում ենք, որ ՀՀ քաղաքացիների համար յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը արգելոց-թանգարանների մուտքն ազատ է.

«Գառնի» պատմամշակութային արգելոց–թանգարան,
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց–թանգարան,
«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց–թանգարան,
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոց,
«Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց,
«Բջնի ամրոց» պատմամշակութային արգելոց,
«Զորաց քարեր» պատմամշակութային արգելոց,

Օգտվե՛ք հնարավորությունից, հանգստյան օրն անցկացրեք պատմամշակութային միջավայրում, բացահայտե՛ք Հայաստանի պատմական հարուստ ժառանգությունը»,- նշված է հայտարարության մեջ:




Լրահոս